Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Յանդեքս»-ի նոր ղեկավար Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ կապված՝ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել Yandex-ի նոր ղեկավար Տիգրան Խուդավերդյանի, լրագրողներ Արտեմ Շեյնինի և Արմեն Գասպարյանի նկատմամբ, հետևում է բրիտանական կառավարության հրապարակած փաստաթղթից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատժամիջոցները ներառում են Բրիտանիայի ակտիվների սառեցում և երկիր մուտքի արգելք։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսի խոսքով՝ Ռուսաստանի ավելի քան հազար քաղաքացիներ և ձեռնարկություններ ներկայումս գտնվում են պատժամիջոցների տակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել