Մենք չեն ծրագրում այցելել ՌԴ. Սպիտակ տան արձագանքը՝ ռուսական պատժամիջոցներին

Սպիտակ տունն արձագանքել է ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներին՝ նշելով, որ իրենք չեն ծրագրում այցելություններ Ռուսաստան և այնտեղ բանկային հաշիվներ չունեն։

Ավելի վաղ Մոսկվան, ի պատասխան Վաշինգտոնի պատժամիջոցների, արգելել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ԱՄՆ 12 այլ պաշտոնյաների մուտքը Ռուսաստան։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ի պատասխան մի շարք աննախադեպ պատժամիջոցների, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ, մարտի 15-ից Ռուսաստանը փոխադարձության հիման վրա ներառել է նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, Միացյալ կոմիտեի աշխատակազմի ղեկավարներ Մարկ Միլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարների և ամերիկացի հայտնի գործիչների իր «ստոպ-ցուցակ»-ում:

Ցուցակը ներառում է հետևայլ գործիչներին.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթին

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվան

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնս

Միացյալ շտաբի պետ Մարկ Միլի

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակի

Ազգային անվտանգության գծով նախագահի օգնականի տեղակալ Դյուլիպ Սինգհը

Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը

ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենը

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը

ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեվաիլ Ադեյեմոն

Reta Joe Lewis արտահանման-ներմուծման բանկի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ

«Ռուսաստանի նման արձագանքը հետևանքն է ամերիկյան ներկայիս վարչակազմի ծայրահեղ ռուսաֆոբ գործելաոճի»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել