Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Աբրամովիչի, Խանի և այլ ռուս գործարարների դեմ։ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև մի շարք ռուսական պետական ընկերությունների դեմ։ Երեքշաբթի օրը ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված տեղեկատվության համաձայն տուժել են նաև «Ռոսնեֆտը», «Տրանսնեֆտը» և «Գազպրոմնեֆտը»:
Ընկերությունների ցանկում են Оборонпром արդյունաբերական կորպորացիան, Уралвагонзавод-ը, КАМАЗ-ը, Ростех-ը։ Բացի այդ, նշվում է ռուսական Алмаз – Антей կոնցեռնը, որը միավորում է հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համար զենք մշակող և արտադրող ձեռնարկությունները և «Հյուսիսային մեքենաշինական ձեռնարկություն» բաժնետիրական ընկերությունը։
ԵՄ-ն սահմանափակել է մտցրել Ռուսաստանի հետ երկաթի և պողպատի ապրանքների առևտուրը, ինչպես նաև արգելել է երկիր մի շարք շքեղ ապրանքների մատակարարումը։
«Արգելվում է երկաթի և պողպատի արտադրանքի ուղղակի կամ անուղղակի մատակարարումները, <…> շքեղության ապրանքների վաճառքը, մատակարարումն ու արտահանումը ֆիզիկական և իրավաբանական անձանց Ռուսաստանում կամ Ռուսաստանում օգտագործելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Եվրամիությունը արգելք է դրել Ռուսաստանի էներգետիկայի ոլորտում ներդրումների վրա, բացառությամբ ատոմային էներգետիկայի։ Փաստաթղթի համաձայն՝ «Ռուսաստանի էներգետիկայի ոլորտում ներդրումները, ինչպես նաև ռուսական էներգետիկ արդյունաբերության համար սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանումն արգելված են։ Բացառություն են կազմում միջուկային էներգիան և էներգառեսուրսների փոխադրումը»։