Կիևի մոտ լիկվիդացվել են Ուկրաինայի ռազմական հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ. ТАСС

Ռուսական հատուկ ջոկատայինները Կիևի մոտ լիկվիդացրել են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության երկու բարձրաստիճան աշխատակցի։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրը։

«Կիևի մերձակայքում ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները լիկվիդացրել են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության երկու բարձրաստիճան սպաների՝ գնդապետ Օլեգ Ահմեդովին և կապիտան 1-ին աստիճանի Դմիտրի Սայչուկին, ով, ըստ ծածկագրի փաստաթղթերի, նշվում է որպես Դմիտրի Սոկոլ»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել