Ռուսաստանին Եվրախորհրդից դուրս բերելու որոշումն ընդունված է, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը փոխանցվել է ԵԽ գլխավոր քարտուղարին, ասել է Պետդումայի փոխխոսնակ, ՌԴ պատվիրակության ղեկավարը Պետր Տոլստոյը։
Նա ընդգծել է, որ «Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից, սա հավասարակշռված ու կշռադատված որոշում է»։
Տոլստոյը նաև հավելել է, որ Ռուսաստանը չի նախատեսում 2022 թվականին տարեկան ներդրում կատարել Եվրախորհրդում։
«Մեր երկրի վրա աննախադեպ քաղաքական և պատժամիջոցների ճնշման պատճառով Ռուսաստանը չի նախատեսում տարեկան ներդրում կատարել այս կազմակերպությանը»,- գրել է նա։
Իր հերթին, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԽ-ից դուրս գալով, կչեղարկի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։