Ջասթին Թրյուդոյի և ևս 313 անձի մուտքը Ռուսաստան արգելվեց

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Կանադայի բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների և հակառուսական գործիչների դեմ անձնական պատժամիջոցների մասին։

Ռուսաստանի Դաշնություն «սև ցուցակում» են վարչապետ Ջասթին Թրյուդոն, արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարներ Մ. Ջոլին և Ա. Անանդը։ Ցուցակում են նաև Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը և բանդերամետ ագրեսիվ տարրերը։

«Այս քայլը պարտադրված է՝ ի պատասխան Կանադայի ներկայիս ռեժիմի աղաղակող թշնամանքի, որն այսքան ժամանակ փորձարկել է մեր համբերությունը։

Յուրաքանչյուր ռուսաֆոբ հարձակում, լինի դա ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա հարձակումներ, օդային տարածքի փակում, թե Օտտավայի կողմից երկկողմ տնտեսական կապերի փաստացի խզումը՝ ի վնաս Կանադայի շահերի, անխուսափելիորեն կստանա վճռական և ոչ անպայման սիմետրիկ հակահարված:

Ցանկում, ընդհանուր առմամբ, 313 անձ է ընդգրկված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել