Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում փորձում է անել ամեն ինչ խաղաղ ապագայի համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած խնդիրները կատարելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Շաբաթը յոթ օր, բանակցությունները Ուկրաինայի պատվիրակության հետ անցկացվում են տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս ձևաչափը մեծապես խնայում է ժամանակն ու գումարը»,- գրել է Մեդինսկին իր Telegram-ի ալիքում։