ՌԴ-ի և ԼԺՀ-ի զինված ուժերը ազատագրել են ևս 6 բնակավայր

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և ԼԺՀ-ի զորքերը շարունակում են հարձակողական գործողությունը: Լիակատար վերահսկողություն է հաստատվել ևս վեց բնակավայրերի նկատմամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարձակողական գործողությունների ընթացքում լիարժեք վերահսկողություն են հաստատել Պավլովկա, Նիկոլսկոյե, Բլագոդատնոե, Վոդյանովկա և Վլադիմիրովկա բնակավայրերի վրա: Մեկ օրվա ընթացքում առաջխաղացումը կազմել է մինչև 9 կիլոմետր: Լուգանսկի ժողովրդական զորքերի խմբավորումը շարունակելով հարձակողական գործողությունները, ազգայնականներից ազատագրել է նաև Պոպասնայա քաղաքը»,- ճեպազրույցում ասել է Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել