Կադիրովը խոսել է Ուկրաինայում Չեչնիայի անվտանգության ուժերի նոր հաջողությունների մասին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Չեչնիայի անվտանգության ուժերի նոր հաջողություններին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր քաջ եղբայր Բենոն շարունակում է Ուկրաինան Բանդերայից և ազգայնականներից մաքրելու իր փառավոր ճանապարհը: Այսօր նա ինձ զեկուցեց, որ այդ ուղղությամբ զգալի հաջողություններ են գրանցվել: Եվ ես շտապում եմ հայտնել, որ չեչեն մարտիկներն արդեն ամբողջությամբ շրջապատել են թշնամու դիրքերը և որևէ դիմադրության չեն հանդիպել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել