Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի այսօրվանից, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-իվ Լը Դրիանը։
«Այս պահին պատրաստվում է պատժամիջոցների նոր փաթեթը, որն ուժի մեջ կմտնի այսօրվանից»,-ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ պատժամիջոցների այս փաթեթն այժմ համաձայնեցնում են ԵՄ-ում դեսպանը։ Դրանում ներառված է լինելու դեպի ՌԴ շքեղ ապրանքների արտահանման արգելքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։