Ուկրաինական բանակը զավթիչներից ազատագրել է ևս երկու բնակավայր Չեռնիգովի շրջանում և գրավել թշնամու 10 միավոր տեխնիկա։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից։
Նշվում է, որ պաշտպաններին հաջողվել է ազատագրել ևս երկու բնակավայր, ինչը հնարավորություն է տվել զսպել հակառակորդի՝ դեպի Կիև առաջխաղացման մտադրությունները։
Ավելի վաղ հայտնել էին, որ Չեռնիգովի շրջանի դիմադրության ուժերը ռուս զինվորականներից ազատագրել են 5 բնակավայր։
—————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։