Ուկրաինացի զինվորականները Ազովի ծովում գնդակոծել են ռուսական նավը

Ուկրաինացի զինվորականները Ազովի ծովում գնդակոծել են ռուսական «Sormovsky 3064» քաղաքացիական նավը, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, փոխանցում է РИА Новости-ին։

Նշվում է, որ այն հունական նավահանգստից ուղևորվում էր Տագանրոգ։ Անձնակազմի գործողությունների շնորհիվ հրդեհը տեղայնացվել է։

Քննիչները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հարձակման մեջ ներգրավված ուկրաինացի զինծառայողներին։



Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել