Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններ են ընթանում

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք նախկինում տետատետ են անցկացվել Բելառուսում, շարունակվում են տեսակապի միջոցով, փոխանցում է Украинская правда-ն։

«Այո, բանակցությունները շարունակվում են տեսաֆորմատով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մանրամասները մեկնաբանելուց»,-ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

«Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին հաստատել է, որ բանակցություններն ընթացել են նույն պատվիրակությունների կազմում, որոնք եղել են Բելովեժսկայա Պուշչայում։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աղբյուրը հայտնել է, որ ուկրաինական կողմը ռուսների հետ քննարկում է հումանիտար միջանցքների ընդլայնումը, առաջին հերթին Մարիուպոլից։

Նշվում է, որ Ուկրաինայի իշխանությունները նախապես չեն հայտարարել ռուսական պատվիրակության հետ առցանց հանդիպումներ անցկացնելու մասին։


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել