Մայրաքաղաքը, որի մոտ շարունակվում են մարտերը, պատրաստվում է պաշտպանության․ Կլիչկո

Ուկրաինայի մայրաքաղքի՝ Կիևի մոտ շարունակվում են մարտերը, քաղաքը պատրաստվում է պաշտպանության և շարունակում է ամրացնել անցակետերը։

Այս մասին իր տեսաուղերձում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Մայրաքաղաքը, որի մոտ շարունակվում են մարտերը, պատրաստվում է պաշտպանության։ Մենք շարունակում ենք ամրացնել անցակետերը, ստեղծել սննդամթերքի, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ: Արդեն երրորդ օրն է, որ մայրաքաղաքն օգնում է Կիևի շրջանի մի քանի քաղաքներին՝ Գոստոմելի, Բուչայի, Վորզելի և Իրպինի բնակիչների տարհանման հարցում։ Քաղաքն ավտոբուսներով ապահովում է ուղևորափոխադրումները։ Իսկ Կիևի փրկարարները մարդկանց դիմավորում են երկաթուղային կայարանում։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ Կիևից, գնացքով ուղարկվում Ուկրաինայի արևմուտք»,- ասել է Կլիչկոն։

Նա նաև հիշեցրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակում են ապահովել քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքները, Կիևի կյանքը։

_______

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել