Ռուսաստանի ԿԸՀ-ն կփակի Ֆեյսբուքի և Ինստագրամի օգտահաշիվները

Ռուսաստանի ԿԸՀ-ն Meta ընկերության որոշումից հետո, որով թույլատրվել է ազգային հատկանիշով բռնության կոչ անել, փակում է Ֆեյսբուքի և Ինստագրամի իր օգտահաշիվները, հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանի ԿԸՀ-ն ավանդաբար աշխատում է բոլոր տեղեկատվական հարթակներում՝ ձգտելով առավելագույն թափանցիկության։ Տարիներ շարունակ մենք խոսում ենք ընտրական իրավունքի և սոցիալական ցանցերում գործընթացի նրբությունների մասին, այդ թվում՝ Ֆեյսբուքը և Ինստագրամը: Սակայն Meta ընկերության վերջին որոշումը թույլ տալ հրապարակումները, որոնք ազգային հիմքով բռնության կոչ են անում, ստիպում է մեզ հրաժարվել այդ հարթակներում աշխատանքից։ Նրանց զազրելի արարքի մասին կարելի է միայն մեկ բան ասել։ Այսօր դուք կպարգևատրեք նեոնացիզմին, իսկ վաղը ինքներդ կդառնաք նրանց զոհը»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել