YouTube-ը սահմանափակումներ է մտցրել ՌԴ-ի օգտատերերի համար

YouTube-ը սկսում է արգելափակել ռուսական պետական ​​լրատվամիջոցները ամբողջ աշխարհում, ասվում է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։

YouTube-ը հեռացնելու է նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին բովանդակությունը, որը «խախտում է նրա քաղաքականությունը»:

Ընկերությունը նաև դադարեցրել է դրամայնացման (monetization) բոլոր մեթոդները Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել