Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա

Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու Ուկրաինայի պատերազմը, փոխանցում է  Украинская правда-ն:

Նշվում է, որ Մոսկվայում նրանք կքննարկեն՝ երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, դաշնակցային համագործակցության զարգացումը, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների ճնշման պայմաններում։

Նշվում է, որ օրակարգում է նաև «իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում»։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել