Դոնեցկի զինված ուժերը քաղաք են ազատագրել. ТАСС

Դոնեցկի զինված ուժերն ազատագրել են Վոլնովախա քաղաքը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մի խումբ զորքեր ազատագրել են Վոլնովախա քաղաքը, վերահսկողության տակ են վերցվել նաև Օլգինկա, Վելիկո-Անադոլ, Զելենի Գայ բնակավայրերը, խորությամբ առաջխաղացումը կազմել է մինչև 6 կմ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ արևելյան, հյուսիսային և արևմտյան ուղղություններից ընդհանուր առաջխաղացումը կազմել է մինչև 800 մ։

«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հարձակողական գործողությունները, առաջ են անցել 17 կմ»,-ասել է Կոնաշենկովը։

Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկու ռազմական օդակայաններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել