ԱՄՆ կառավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Կրեմլի պաշտոնյաների կեղծ պնդումներն Ուկրաինայում ենթադրյալ քիմիական և կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին բացարձակ անհեթեթ են: Շարունակաբար այսպիսի ապատեղեկատվություն տարածելով՝ Ռուսաստանը նպատակ ունի արդարացնել Ուկրաինայում ծավալած իր սարսափելի գործողությունները»,- նշված է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Լվովում լաբորատորիաներն աշխատել են ժանտախտի և սիբիրախտի հարուցիչների հետ, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի և դիզենտերիայով: Գերատեսչությունում հայտնել են, որ սլավոնական էթնիկ խմբին պատկանող հիվանդների շիճուկի մի քանի հազար նմուշներ Ուկրաինայից արտահանվել են ԱՄՆ։
Ուկրաինայի տարածքում ստեղծվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որի պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարությունն է, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Ուկրաինայում կենսաբանական ծրագրերը շտապ կերպով կրճատվում են, հայտնել են նախարարությունից։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը խնդիր է դրել փետրվարի 24-ից ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում բիոագենտները:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՌԴ ՊՆ պնդմամբ՝ Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն։