Ուկրաինան պլանավորում էր այս ամիս հարձակվել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) վրա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Չնայած մեր երկար տարիների հիշեցումներին, հորդորներին, կոչերին, առաջարկներին, մեզ ոչ ոք չլսեց: Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսեց այս թեմայի շուրջ, և այն նոր փաստերը, որոնք այժմ բացահայտվում են` փաստում է, որ ժողովրդական հանրապետությունների վրա հարձակում էր ծրագրված արդեն այս ամսվա համար»,- ասել է Լավրովը։
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և չի ծրագրում հարձակվել այլ երկրների վրա։ Ըստ նրա՝ Ռուսաստանը պատժամիջոցների պայմաններում կարողանում է ինքնուրույն հոգալ իր տնտեսությունը, երկրի իշխանությունները դա անում են։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակին, մենք ինքներս ենք հոգալու, դա անում է նաև նախագահը, և մեր կառավարությունը նույնպես»,- ասել նա։
Ռուսաստանի Դաշնությունը հաղթահարելու է տնտեսական դժվարությունները, վստահ է Լավրովը։