Ամբողջ աշխարհին կհետաքրքրի իմանալ, թե ինչ են արել ԱՄՆ կենսալաբորատորիաները Ուկրաինայում. Պեսկով

Կրեմլը հույս ունի, որ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված իրավիճակը կկարգավորվի։ Ողջ աշխարհին կհետաքրքրի իմանալ, թե կոնկրետ ինչով էին նրանք զբաղվում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Այս թեման, իհարկե, շատ կարևոր է: Եվ այն կարևոր է, հավանաբար, ողջ աշխարհի համար: Հուսանք, որ մենք կկարողանանք գործ ունենալ Ուկրաինայի տարածքում գործող այս հաստատությունների հետ, որոնք իրականում գործել են ամերիկացի մասնագետների կողմից», – ասել է Կրեմլի խոսնակը :

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լվովում լաբորատորիաներն աշխատել են ժանտախտի և սիբիրախտի հարուցիչների հետ, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի և դիզենտերիայով:

ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ Ուկրաինայի տարածքում ստեղծվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որի պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարությունն է:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՌԴ ՊՆ պնդմամբ՝ Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել