Լվովի լաբորատորիաներն աշխատել են ժանտախտի և սիբիրախտի հարուցիչների հետ. ՌԴ ՊՆ

Լվովում լաբորատորիաներն աշխատել են ժանտախտի և սիբիրախտի հարուցիչների հետ, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի և դիզենտերիայով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունում հայտնել են, որ սլավոնական էթնիկ խմբին պատկանող հիվանդների շիճուկի մի քանի հազար նմուշներ Ուկրաինայից արտահանվել են ԱՄՆ։

Ուկրաինայի տարածքում ստեղծվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որի պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարությունն է, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Ուկրաինայում կենսաբանական ծրագրերը շտապ կերպով կրճատվում են, հայտնել են նախարարությունից։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը խնդիր է դրել փետրվարի 24-ից ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում բիոագենտները:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՌԴ ՊՆ պնդմամբ՝ Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել