ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Կիևի կողմից Դոնբասի վրա հարձակում նախապատրաստելու գաղտնի հրամանի բնօրինակը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանը՝ այս տարվա մարտին Դոնբասի դեմ հարձակման վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС-ը։

«ՌԴ ՊՆ-ն հրապարակում է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանը։ Փաստաթուղթը հասցեագրված է հյուսիսային Կիևի, հարավային Օդեսայի և Ուկրաինայի ազգային գվարդիայի արևմտյան տարածքային բաժանմունքների ղեկավարներին», – ասել է Կոնաշենկովը:

Գեներալն ընդգծել է, որ «փաստաթուղթը պարունակում է այն պաշտոնյաների ստորագրությունները, որոնք պատասխանատու են Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության առաջադրանքների կատարման համար»։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարությանը բերված հրամանում նկարագրված է «Դոնբասում» այսպես կոչված «միացյալ ուժերի» գործողության գոտում հարձակողական գործողությունների համար հարվածային խմբերից մեկի նախապատրաստման ծրագիրը։

«Փաստաթուղթը հաստատում է Ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադի գումարտակային մարտավարական խմբի կազմակերպչական և շտաբային կառուցվածքը, դրա համապարփակ աջակցության կազմակերպումը և վերաբաշխումը Ուկրաինայի 80-րդ առանձին օդային գրոհային բրիգադին»,- ընդգծել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել