Վրաստանում բնակչության 43,5 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 827 հազար 683 պատվաստում, հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ NCDC-ի՝ մարտի 7-ին կատարվել է 1 332 պատվաստում։

Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 352 226 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,1%-ը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 1 249 476 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,5%-ը։

Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով պատվաստվել է 223 150 քաղաքացի։

12-15 տարեկանների շրջանում մեկ դոզայով պատվաստվել է 4 053 քաղաքացի (2.29%), ամբողջությամբ պատվաստվել է 3 195 քաղաքացի (1.80%)։

16-17 տարեկանների շրջանում մեկ դոզայով պատվաստվել է 12 536 քաղաքացի (15,46%), ամբողջությամբ պատվաստվել է 11 096 (13,68%)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել