Հաքերները կոտրել են Ռուսաստանի մի շարք դաշնային գերատեսչությունների կայքերը և դրանց վրա տեղադրել հակապատերազմական պատկերներ, փոխանցում է Медуза-ն։
Մասնավորապես, կոտրվել են Մշակույթի նախարարության, Էներգետիկայի նախարարության, Ռոսստատի, Ռոսկոմնադզորի, Դաշնային հակամենաշնորհային ծառայության, Դաշնային քրեակատարողական ծառայության կայքերը։
Ոչ մի հայտնի հաքերային խմբավորում դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Նշենք, որ փետրվարի 28-ին հաքերները խոշոր հարձակում են իրականացրել ռուսական լրատվամիջոցների վրա։ «Զոհերի» թվում են եղել «ՏԱՍՍ»-ը, «Իզվեստիան», Forbes.ru-ն և Fontanka-ն: Նրանք հաղորդագրություններ են հրապարակել՝ կոչ անելով «դադարեցնել այս խելագարությունը» և «որդիներին ու ամուսիններին չուղարկել մահվան»: