«Դենացիֆիկացման» վերաբերյալ հայտարարությունը մաքուր նացիզմ է և ուկրաինական ազգի ոչնչացում։ 40-ական թվականներին նացիստական Գերմանիան իրականացրեց հրեա ժողովրդի դենացիֆիկացիան։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Segodnya.ua-ը։
«Պատմության մեջ դա շատ անգամ է պատահել և միշտ շատ վատ է ավարտվել: Բայց որոշ պետությունների համար այն ավարտվեց այնպես, որ նրանք հետո ամաչեցին այն փաստից, որ սկսեցին մաքրել աշխարհը այս կամ այն ազգից», – ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ որոշ պետություններ ամաչում էին, որ այս սարսափելի արյունալի ճանապարհին ոտքի չկանգնեցին և չպաշտպանեցին մեկ այլ ազգի։
«Նույնը եղավ 40-ականներին, նացիստական Գերմանիան իրականացրեց հրեա ժողովրդի Դենացիֆիկացումը, հիմա էլ նույնն է տեղի ունենում, ես պարզապես չգիտեի, որ դա կարող է լինել ժամանակակից աշխարհում, որ նա, ով հայտարարում է, որ Դենացիֆիկացումը կարող է ստանալ ինչ-որ աջակցություն, սա հանցագործություն է ժողովրդի դեմ, քանի որ «դենացիֆիկացիա» ասելը, իսկ հետո խաղաղ բնակիչներին ռմբակոծելը ցեղասպանություն է ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Զելենսկին նաև համոզված է, որ ապագայում աշխարհը կճանաչի, որ դա Ուկրաինայի ժողովրդի ոչնչացումն էր։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։