ԱՄՆ-ն արգելում է ռուսական նավթի և գազի բոլոր ներմուծումները: Այս միջոցի մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։
«Ռուսական նավթի և գազի ներմուծումն արգելելու որոշումը կհարվածի հենց ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ պետք է գնա այդ քայլին»,- հայտարարել է Բայդենը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր UNIAN-ը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար դադարեցնել ռուսական նավթի բոլոր ներմուծումները: Այս քայլը կհամակարգվի Միացյալ Նահանգների հետ, և արգելքը փուլ առ փուլ կմտնի առաջիկա ամիսների ընթացքում:
Միաժամանակ ռուսական գազի արգելքը չի գործելու։
«Ռուսաստանը ձգտում է Ուկրաինան պահել վերահսկողության տակ, բայց երբեք չի կարողանա հասնել դրան: Ուկրաինան երբեք չի գրավվի Պուտինի կողմից: Նա կարող է վերցնել մեկ քաղաք, բայց չի կարող վերցնել ամբողջ երկիրը»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը պետք է դառնա էներգետիկ անկախ երկիր՝ ԵՄ-ի հետ քննարկելով Ռուսաստանի Դաշնությունից նավթից և գազից հրաժարվելու հեռանկարները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։