Ռուսաստանի կառավարությունը հաստատել ու հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարել պաշտոնական Մոսկվայի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ոչ բարեկամ երկրների ցուցակը գլխավորում է Միացյալ Նահանգները, որին հաջորդում է Ուկրաինան, Եվրամիության անդամ բոլոր երկրները, Ավստրալիան, Ալբանիան, Անդորրան, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Կանադան, Լիխտեյնշտեյնը, Միկրոնեզիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Կորեան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սինգապուրը, Թայվանը, Մոնտենեգրոն, Շվեյցարիան և Ճապոնիան», – ասված է հաղորդագրությունում։