Եղիսաբեթ Երկրորդը ընդմիշտ լքել է Բուքինգհեմյան պալատը

95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը որոշել է թողնել Բուքինգհեմյան պալատը։ Նորին Մեծությունը կապրի Վինձորի ամրոցում։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ թագուհին հենց Վինձորն է դարձրել իր մշտական բնակության վայրը։

Բուքինգհեմյան պալատում Եղիսաբեթ II-ը վերջին անգամ եղել է 2020 թվականի մարտին։ Նորին Մեծությունը կաշխատի տանից, բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր պաշտոնական այցերը տեղափոխվել են Բերքշիրի նրա նստավայր:

Այժմ պալատականները նույնպես ձգտում են նվազագույնի հասցնել թագուհու բոլոր հնարավոր ուղեւորությունները, որն, այնուամենայնիվ, խոստովանել է, որ թույլ է: Ընդ որում, նա կատակել է, որ դեռ կարողանում է շարժվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել