Թրամփը ծրագրում է գնալ Ուկրաինա՝ աջակցելու ուկրաինացիներին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գնալ Կիև՝ իր համերաշխությունը հայտնելու ուկրաինացիներին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ, «Ժողովրդի ծառա» խմբակցություն Դավիթ Արախամիան։

«Մենք առայժմ չհաստատված տեղեկություններ ենք ստանում, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի հանրապետական ​​կոնգրեսականների հետ այցելել Կիև՝ վերահաստատելու իր աջակցությունն Ուկրաինային», – ասել է Արախամիան։

Նրա կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ ամերիկացի քաղաքական գործիչները սկսում են լսել ժողովրդի կարծիքը, որը հիմնականում պաշտպանում է Ուկրաինայի երկնքի փակումը։

«Սա լավ նշան է: Քաղաքական գործիչները սկսում են լսել, թե ինչին են աջակցում Ամերիկայի քաղաքացիները, և նրանք աջակցում են ուկրաինացի խիզախ զինվորներին զենքի մատակարարման ավելացմանը»,-ասաց նա:

Ipsos-ի սոցիոլոգիական հարցման համաձայն՝ ամերիկացիների երեք քառորդը համոզված է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պետք է ոչ թռիչքային գոտի սահմանեն Ուկրաինայի վրայով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել