Հակառակորդը խոցել է Խարկովի հեռուստաաշտարակը. հեռարձակումն ընդհատվել է․ Украинская правда

Ռուսական ինքնաթիռը հարվածել է Խարկովի հեռուստաաշտարակին, այժմ հեռարձակումն ընդատվել է տեղի բնակիչների համար, հայտնում է Украинская правда-ն։

Շրջանի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության խոսնակ Եվգենի Վասիլենկոն ասել է, որ փրկարարների նախնական տեղեկություններով՝ ռուսական ինքնաթիռը հարվածել է Պավլովո բևեռի հեռուստաաշտարակին։

Տեղեկություններ կան նաև Երկնային Հարյուր հրապարակի տարածքում արկերի հարվածի մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել