Կիևից հազարավոր մարդիկ են տարհանվել. Կլիչկո

Մարտի 5-ին Կիևից տարհանվել է ավելի քան հազար մարդ՝ ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, մեծահասակներ և նրանք, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Քաղաքը շարունակում է տարհանել հաշմանդամություն ունեցող երեխաներին, ծնողազուրկներին, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և հաշմանդամություն ունեցողներին: Երեկ նման կարգի մոտ 1000 կիևցի էվակուացիոն թռիչքով ուղարկվել է Լեհաստան, որոնցից մոտ 200 հաշմանդամ երեխաներ՝ 32-ը ավասայլակներով»,- ասել է Կլիչկոն։

Նա հավելել է, որ թռիչքը կազմակերպվել է Save Ukraine փոխօգնության կենտրոնի հետ համատեղ։

Կլիչկոն ասել է, որ ընդհանուր առմամբ նման համատեղ տարհանման թռիչքներով արդեն ավելի քան 3000 մարդ է ուղարկվել Եվրոպա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել