Չեռնիգովի մարզում ուկրաինացի զինվորականները ջախջախել են դեպի Կիև շարժվող ռուսական ուժերին. Укринформ

Չեռնիգովի շրջանում ուկրաինացի զինվորականները ջախջախել են ռուսների ուժերին՝ կասեցնելով նրա առաջխաղացումը դեպի Կիև։ Հակառակորդի տեխնիկան այրվել է, իսկ ռուսական ուժերը դիմել են փախուստի։ Այս մասին հայտնում է Укринформ-ը: 

«Չեռնիգովի մարզում «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության ստորաբաժանումներն այսօր ջախջախել են հակառակորդի ուժերին և հերթական անգամ կանխել նրանց առաջխաղացումը դեպի Ուկրաինայի մայրաքաղաք: Ռուս թշնամու զինվորները չունեն սնունդ, վառելիք, նրանք բարոյալքված են և պատրաստ են հանձնվել: Բայց ուկրաինացի պաշտպանները վստահորեն պահում են պաշտպանության գիծը, պատրաստ են պաշտպանել տարածաշրջանը, պետությունը և նրա ժողովրդին մինչև վերջ», – ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք նշել են, որ ռուսական տեխնիկան այրվել և շարքից դուրս է եկել, իսկ ռուսական ուժերը դիմել են փախուստի։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել