Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին

Թուրքիան չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ չի ցանկանում դառնալ հակամարտության կողմ, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը:

«Այս պահին մենք չունենք պատժամիջոցների ծրագիր (Ռուսաստանի դեմ – խմբ.)… Նախ, իհարկե, մենք չենք ուզում, որ մեզ որպես կողմ դիտարկեն այս պատերազմում, մենք, իհարկե, չենք ուզում՝դրանից տուժելու է տնտեսությունը»,- Քալընի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել