ՌԴ-ն լռության ռեժիմ է հայտարարել․ հումանիտար միջանցքներ են բացվել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների համար

Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և հումանիտար միջանցքներ է բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների համար։

Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից․ հաղորդում է TASS-ը։

«Այսօր՝ մարտի 5-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում եւ հումանիտար միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս բերման համար»,- հայտնել են ՊՆ-ից:

ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ հումանիտար միջանցքներն ու դուրս բերման երթուղիները համաձայնեցվել են ուկրաինական կողմի հետ:

Լուսանկարը՝ TASS-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել