Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 5-ին խորհրդարանում ամենամյա զեկույցով հանդես չի գա։ Խորհրդարանի բյուրոն չաջակցեց նախագահի դիմումին՝ տարեկան ամենամյա զեկույցով խորհրդարանում հանդես գալ մարտի 5-ին, փոխանցում է Aliq.ge-ն։
Նախագահի ամենամյա զեկույցի օրը նշանակված է ապրիլի 9-ին, ակայն բյուրոյի նիստում նախագահի խորհրդարանական քարտուղարն ասել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակից ելնելով, ցանկանում է ավելի վաղ՝ մարտի 5-ին հանդես գալ։
Իշխող «Վրացական երազանքի» անդամները էլ նախագահին առաջարկել են նստաշրջանի շաբաթվա լիագումար նիստում լսել՝ հավաստիացնելով, որ խնդիրը տեխնիկական է։
Ընդդիմությունը սակայն, նախագահի և իշխող ուժի միջև Ուկրաինայի հարցում տարաձայնություններ է տեսնում։
«Լելոյի» անդամ Անա Նացվլիշվիլին ասել է, որ այսպիսով «Վրացական երազանքը» փորձում է պատժել նախագահին՝ միջազգային գործընկերների և ԶԼՄ-ների հետ Ուկրաինայում ռուսական պատերազմի հետ կապված իր դիրքորոշման համար։
Ըստ Նացվլիշվիլիի՝ Զուրաբիշվիլին ապացուցել է, որ Վրաստանի կառավարությունը կարող է արժանապատվորեն գործել ստեղծված իրավիճակում։
«Վրաստանի նախագահը շրջեց ամբողջ արևմտյան լրատվամիջոցներով, ինչը շատ կարևոր է, հանդիպեց բազմաթիվ պաշտոնյաների հետ՝ փոխանցելով վրաց ժողովրդի ուղերձները։ Իշխանությունները ցանկանում են պատժել նախագահին այս գիծը հատելու համար․ նա ցույց տվեց, թե իրականում ինչպիսին է վրաց ժողովրդի ճանապարհը»,- ասել է Նացվլիշվիլին։
Նշենք՝ երեկ, նախագահի աշխատակազմը հայտարարել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ 2022 թվականի մարտի 5-ին խորհրդարանին տարեկան հաշվետվություն ներկայացնելու որոշման մասին։