Մարտի 4-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Ժիտոմիր քաղաքի թիվ 25 դպրոցի վրա: Ուսումնական հաստատությունը ոչնչացվել է, փոխանցում է Украинская правда-ն:
«Հենց նոր հրթիռային կամ ռմբակոծություն է տեղի ունեցել 25-րդ դպրոցի վրա, դպրոցի կեսը ավերվել է»,-ասել է Ժիտոմիրի քաղաքապետը:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրթիռը հարվածել է փողոցում գտնվող դպրոցի շենքին։ Արդյունքում շենքը ավերվել է առանց հետագա այրման։
Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ 5 մարդ տարհանվել է:
Տեսանյութը՝ այստեղ: