ԵՄ-ն SWIFT-ից անջատել է ռուսական յոթ բանկ

Եվրամիությունը ռուսական յոթ բանկերի անջատել է SWIFT վճարային համակարգից։

Պատժամիջոցները տարածվել են ВТБ, Россия և Открытие, ինչպես նաև Новикомбанк, Просвязьбанк, Совкомбанк և ВЭБ.РФ-ի վրա։ Այս մասին հայտնում է Известия-ն։

Նոր սահմանափակումները հրապարակվել են մարտի 2-ին ԵՄ պաշտոնական կայքում։

SWIFT-ը կամ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության հասարակությունն անվտանգ հաղորդագրությունների համակարգ է, որը հեշտացնում է արագ միջսահմանային վճարումները՝ սահուն (անխախտ) դարձնելով միջազգային առևտրի հոսքը:

SWIFT համակարգին միացող բանկերը, որոնք նաև կապեր են հաստատում այլ բանկերի հետ, կարող են օգտագործել SWIFT հաղորդագրությունները վճարումներ կատարելու համար:

Հաղորդագրություններն ապահով են, այնպես որ վճարման հրահանգները սովորաբար կատարվում են առանց հարցերի: Սա բանկերին թույլ է տալիս արագորեն մշակել մեծ ծավալի գործարքներ:

Այն դարձել է միջազգային առևտրի ֆինանսավորման հիմնական մեխանիզմը։ 2020 թվականին SWIFT պլատֆորմի միջոցով օրական ուղարկվել է մոտ 38 միլիոն SWIFT «FIN հաղորդագրություն»: Ամեն տարի տրիլիոնավոր դոլարներ են փոխանցվում այս համակարգի միջոցով:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել