Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հակառակորդը տեղեկություններ է տարածում, թե ուկրաինական իշխանությունները հանձնել են երկիրը։
«Այս ապատեղեկատվությունը կարող է տարածվել բոլոր հնարավոր խողովակներով, բայց իմացեք, որ դա կեղծ է: Դրա նպատակն է ապակողմնորոշել, խուճապ սերմանել, համոզել, որ մեր զորքերը հանձնվեն։
Այնուամենայնիվ հնարավորության դեպքում ստուգեք բոլոր տեղեկատվությունները վստահ եղեք դրա իսկության վրա և համոզված եղեք, որ կապիտուլյացիան և Ուկրաինայի շահերի հանձնումն անհնար է:
Պետության ղեկավարությունը ժողովրդի հետ միասին անում է հնարավորը ուկրաինական տարածքները զավթիչներից ազատելու համար։
Փա՛ռք Ուկրաինային»,-ասված է հայտարարության մեջ։