Հրթիռներով, ռումբերով ու հրետանիով զինված չարիքը պետք է անհապաղ դադարեցվի․ Վլադիմիր Զելենսկի

Հրթիռներով, ռումբերով ու հրետանիով զինված չարիքը պետք է անհապաղ դադարեցվի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է իր հերթական ուղերձում։

«Տնտեսապես ոչնչացնել. ցույց տալ, որ մարդկությունը պաշտպանվել գիտի»,-նշել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ ներխուժման հինգ օրվա ընթացքում Ուկրաինայի դեմ արդեն հասցվել է 56 հրթիռային հարված, արձակվել է 113 թեւավոր հրթիռ։

«Անհրաժեշտ է դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար երկնքի ամբողջական փակումը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

——————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել