Ուկրաինան խնդրում է ռուսներին անջատել Facebook-ից, Instagram-ից և Twitter-ից

Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆեդորովը խնդրել է արգելափակել ռուսների մուտքը Facebook, Instagram և Twitter։ Այս մասին նա գրել է իր սոցցանցերում, փոխանցում է Украинская правда-ն։

«Մարկ Ցուկերբերգ, մինչ դուք ստեղծում եք Metaverse-ը, Ռուսաստանը ոչնչացնում է իրական կյանքը Ուկրաինայում: Մենք խնդրում ենք ձեզ արգելափակել մուտքը Facebook և Instagram Ռուսաստանից եկած օգտատերերի համար, մինչդեռ նրանց տանկերը ոչնչացնում են մեր մանկապարտեզներն ու հիվանդանոցները»,-նշել է նա:

Նույն վերաբերում է նաև Twiiter-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել