Укринформ-ի փոխանցմամբ՝ Մարիուպոլի քաղաքի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքում տանկային հարձակումը հետ է մղվել, վեց ռուս զինվոր է գերեվարվել։
«Գիշերը և առավոտյան Դոնեցկից տակերը շտապել են դեպի Մարիուպոլ: Բայց մեր տղաները դրանք այրել են: Դա արել է 10-րդ գրոհային բրիգադը և 36-րդ ծովային հետևակի բրիգադը: Ազովի հատուկ գունդը օգնել է: Մենք կարողացանք 6 գերի վերցնել, հիմա նրանք ցուցմունք են տալիս»,- ասել է քաղաքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից քաղաք են շարժվում թշնամու կազմավորումներ։
«Մեր տղաների ուղղությամբ ինքնաթիռ է աշխատել, բայց նրանք պահել են իրենց դիրքերը և չեն թողել նրանց անցնել: Ծովով նավ էր մոտենում, բայց ինչ-որ բան կանգնեցրել է այն։ Նավը շրջվել է և հեռացել», – ասել է Բոյչենկոն:
Նա հավելել է, որ հիմա ամբողջ քաղաքն աշխատում է ուկրաինական բանակի համար, բոլորը փորձում են ամեն կերպ օգնել։
Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ օրը՝ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ գործողության մասին։ Ռազմական դրություն է մտցվել. Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։