Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մինչ օրս Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում հարվածել են 975 ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների: Դրանց թվում են Ուկրաինայի Զինված ուժերի 23 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, երեք ռադիոտեղորոշիչ, 31 С-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 48 ռադիոլոկացիոն կայան, ութ մարտական ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։ Խոցվել է 11 անօդաչու թռչող սարք, սարքեր, երկու մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռներ»,- ասել է Կոնաշենկովը։
Ըստ նրա՝ նաև ոչնչացվել են «223 տանկ և այլ զրահատեխնիկա, 28 ինքնաթիռ, 39 բազմակի հրթիռահրետանային կայանք, 86 դաշտային հրետանային ատրճանակ և ականանետ, 143 միավոր հատուկ ռազմական մեքենա»։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։