Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը Ուկրաինայում արտակարգ իրավիճակների ծառայություններին անվճար վառելիք կտրամադրի

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ Ուկրաինայում շտապօգնության մեքենաներն ու հրշեջ բրիգադները հնարավորություն կունենան անվճար լիցքավորել մեքենաները երկրի ընկերության ցանցի բոլոր լցակայաններում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը։

«SOCAR Energy Ukraine-ն առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, անվճար վառելիքով կաջակցի Ուկրաինայում շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաներին»,- ասել է նա։

Նշվում է, որ SOCAR-ի ուկրաինական «դուստրը» մասնավորապես զբաղվում է, ավտոմոբիլային և ավիացիոն վառելիքի, նավթամթերքի մեծածախ և մանրածախ վաճառքով։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը խոստացել է օգնել իր երկրին նավթամթերքների հարցում։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել