Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն դիմել է քաղաքացիներին․ «Մի խնայեք անտառը, հրկիզե՛ք այն»

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից դիմել են քաղաքացիներին․

«Իրավապահ մարմիններ իրենց կյանքը տալիս են ձեր և Ուկրաինայի համար, և դուք կանեք այնպես, ինչպես գրված է, որպեսզի օգնեք մեզ պայքարել այս կեղտի դեմ։

Եթե տեսնեք, որ ռուսական տանկերի շարասյունը մոտենում է անտառներին, կտրեք բոլոր ծառերը, փակեք ճանապարհ տանկերի համար։

Եթե գիտեք, որ թշնամին կանգ է առել անտառի որևէ մասում և 100 տոկոսով համոզված եք, որ դա թշնամի է, մի խնայեք անտառը, հրկիզե՛ք այն։ օկուպանտի ոսկորների վրա նորը կաճեցնենք։

Եթե դուք ունեք էքսկավատորներ, փորեք թաքստոցներ, խորը փոսեր, որ թշնամին չկարողանա անցնել։ Մի՛ սպասեք, որ ինչ-որ մեկը դա անի ձեր փոխարեն։

Բաց տարածքում մի՛ մոտեցեք թշնամուն։ Կրաքեք նրանց փոխադրամիջոցների անիվներին։ Հետո՝ ըստ իրավիճակի։

Հեռացրեք ճանապարհներից կողմնորոշից ցուցանակները։ Դուք առանց դրա էլ կկողմնորոշվեք, թշնամին՝ ոչ։ Եթե ձեզ հարցնեն՝ որտե՞ղ ենք, սխալ ճանապարհ ցույց տվեք։

Եթե լսել եք, որ թշնամին մոտենում է, ծղոտներ, անիվներ այրեք, այդպես նրանք կկարծեն, որ դա արդե հրետակոծված տարածք է և կհեռանան, դա ինչ-որ կերպ կօգնի հաղթել։

Ցանկացած փոքր օգնություն այս պահին շատ մեծ է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել