Ուկրաինայի Ազգային բանկը հատուկ հաշվեհամար է բացել՝ Զինված ուժերին աջակցելուն ուղղված գումար հայթայթելու համար

Ուկրաինայի Ազգային բանկը որոշել է հատուկ հաշվեհամար բացել ՝ Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելուն ուղղված միջոցներ հայթայթելու համար, որը կպաշտպանի պետությունը Ռուսաստանի Դաշնության կողմից զինված հարձակումից։

Այս մասին հայտնում են երկրի նախագահի աշխատակազմից։

« Պաշտոնական հատուկ հաշվի մանրամասները՝ UA8430000100000047330992708

Հաշիվը բազմարժութային է, ստեղծվել և բացվել է միջազգային գործընկերներից և դոնորներից միջոցներ փոխանցելու համար՝ արտարժույթով (ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ, ավստրալիական, կանադական դոլար, յուան, իեն ա), իսկ ուկրաինական բիզնեսմենների և քաղաքացիների համար՝ ազգային արժույթով»,-ասված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել