Ռուսաստանը կսահմանափակի օգտատերերի մուտքը Ֆեյսբուք սոցիալական ցանց

Գլխավոր դատախազության որոշման համաձայն, փետրվարի 25-ից մասամբ սահմանափակվել է մուտքը Ֆեյսբուք սոցիալական ցանց Ռուսաստանում՝ ռուսական լրատվամիջոցների գրաքննության պատճառով: Այս մասին հայտնել են գերատեսչությունից, փոխանցում է Interfax-Russia.ru-ն:

«Փետրվարի 25-ին Գլխավոր դատախազությունը արտաքին գործերի նախարարության հետ համաձայնությամբ որոշել է Ֆեյսբուք սոցիալական ցանցը ճանաչել որպես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման միջոց։ Գլխավոր դատախազության որոշման համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ից Ռոսկոմնադզորը, օրենքով սահմանված կարգով, միջոցներ է ձեռնարկում մասնակիորեն սահմանափակելու այնտեղ մուտքը»,- ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ փետրվարի 24-ին Ֆեյսբուքը (Meta Platforms, Inc.) սահմանափակել է չորս ռուսական լրատվամիջոցների, այդ թվում՝ Zvezda հեռուստաալիքի, Lenta.ru և Gazeta.ru ինտերնետային կայքերի պաշտոնական հաշիվները։

«Ռուսական ինտերնետային ռեսուրսների և լրատվամիջոցների դեմ նման գործողություններն արգելված են թիվ 272-FZ «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված անձանց վրա ազդելու միջոցների մասին» դաշնային օրենքով»,- նշել է գերատեսչությունը և հավելել, որ 2020 թվականի հոկտեմբերից Ռոսկոմնադզորը գրանցել է Ֆեյսբուքի կողմից ռուսական լրատվամիջոցների և ինտերնետային ռեսուրսների նկատմամբ նման գրաքննության 23 դեպք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել