Մենք այստեղ ենք, մենք Կիևում ենք. Զելենսկին տեսանյութ է հրապարակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի Բանկովա փողոցից պետական այլ ​​առաջնորդների հետ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երկրի ղեկավարը ասում է. «Մենք այստեղ ենք, մենք Կիևում ենք, մենք պաշտպանում ենք Ուկրաինան և այդպես կշարունակվի։ Փա՛ռք մեր պաշտպաններին։ Փառք մեր պաշտպաններին»։

Տեսանյութում երևում են նաև խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, վարչապետ Դենիս Շմիհալը և նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Զելենսկին վստահեցրել է, որ զինվորականներն ու քաղաքացիները շարունակում են մնալ Կիևում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել