Ուկրաինան հայտարարել է Կոնոտոպ քաղաքի կորստի մասին

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսական Իլ-76 ինքնաթիռները՝ դեսանտայիններով, վայրէջք են կատարել Բելառուսի Գոմել օդանավակայանում։ Գոստոմելի օդանավակայանի թռիչքուղու խոցման պատճառով հակառակորդը որոշել է սեփական ուժերով Բելառուսի տարածքից առաջ շարժվել Գոմել-Չերնիգով-Կիև ուղղությամբ։

«Չեռնիգովի պաշտպաններից արժանի հակահարված ստանալով՝ թշնամին փորձում է շրջանցել քաղաքը և հարձակում իրականացնել մայրաքաղաքի վրա։ Նույն նպատակով հարձակում է գործում Կիևի վրա։ Անկախ կորուստներից, հակառակորդը շտապում է Կոզելեց-Բրովարի ուղղությամբ։ Կորսված է Կոնոտոպ քաղաքը։ Մելիտոպոլի համար պայքար է ընթանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել