Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով վաղ առավոտյան դիմել է ուկրաինացիներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղ առավոտյան տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին․

«Ասում են, որ քաղաքացիական օբյեկտներն իրենց համար թիրախ չեն։ Սա սուտ է։ Իրականում չեն տարբերում, թե որ մարզերում են գործում։ Զինվորականներն ու քաղաքացիական անձինք հավասարապես գտնվում են ռուսական հարձակման տակ, ինչպես երեկ էր։

Այս հարձակման նպատակը ճնշումն է։ Ճնշումներ ձեզ վրա, Ուկրաինայի քաղաքացիներ, ճնշում մեր ողջ հասարակության վրա։

Շեշտում եմ՝ ոչ միայն իշխանությունների, բոլոր ուկրաինացիների վրա։ Իսկ այսօր նույնիսկ ավելի շատ, քան երեկ»,- ասել է նախագահը։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել